Մեծամորում ֆալլոսի ու կանացի կուռքի արձանիկներ են հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

Մեծամորում ֆալլոսի ու կանացի կուռքի արձանիկներ են հայտնաբերվել

2019-11-07 18:20 , Наука, HiTech, 1934

Մեծամորում ֆալլոսի ու կանացի կուռքի արձանիկներ են հայտնաբերվել

Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։

Մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտնում են, որ հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնիցու շաղախիցուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։

Лента

Рекомендуем посмотреть