«Տանում եք գժանո՞ց, չեք կարա»․ 72-ամյա նախկին բուժքույրը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարին - RadioVan.fm

Онлайн

«Տանում եք գժանո՞ց, չեք կարա»․ 72-ամյա նախկին բուժքույրը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարին

2019-11-07 18:51 , Общество, 1253

«Տանում եք գժանո՞ց, չեք կարա»․ 72-ամյա նախկին բուժքույրը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարին

Երևանի բնակչուհի Նինել Իվանյանը, ով տևական ժամանակ է բողոքի ակցիաներ է անցկացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով պարտավորեցնել «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին իրեն փոխատուցում տրամադրել աշխատանքից ապօրինաբար ազատելու ու աշխատավարձը չվճարելու համար, այժմ էլ հայտարարում է, որ նույն տնօրենը խոչընդոտում է իրեն օգտվել բուժկենտրոնի ենթակայությամբ գործող թիվ 6 պոլիկլինիկայի ծառայություններից։

«Ձեր իրավունքը իրացրեք բողոքարկումների միջոցով»,-ՀՀ վճռաբեկ դատարանի առջև նստացույց անցկացնող 72-ամյա Նինել Իվանյանին հոդորեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ինչն առաջացրեց կնոջ զայրույթը։

«Իմ գլուխը լավ էլ աշխատում ա, ես իրենց խաղալիքը չեմ, թող վարույթ ընդունեն»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց տիկին Նինելը՝ դժգոհելով փաստից, որ Վճռաբեկ դատարանը մերժել է իր բողոքը վարույթ ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ռադիո Վանը» Նինել Իվանյանի բարձրաձայնած խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրինությանը։ Պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք այն։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть