Նուռնուս գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է զինամթերք - RadioVan.fm

Онлайн

Նուռնուս գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է զինամթերք

2019-11-08 16:55 , Общество, 1283

Նուռնուս գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է զինամթերք

«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть