«Ո՞նց կարելի է 2,7 մլն տալ խայտառակություն ցույց տալու համար», «Փորձում են կտրել մեր կապը լեզվի, պատմության հետ»․ պահանջում են նախարար Հարությունյանի հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

«Ո՞նց կարելի է 2,7 մլն տալ խայտառակություն ցույց տալու համար», «Փորձում են կտրել մեր կապը լեզվի, պատմության հետ»․ պահանջում են նախարար Հարությունյանի հրաժարականը  

2019-11-11 18:27 , Политика, 1466

«Ո՞նց կարելի է 2,7 մլն տալ խայտառակություն ցույց տալու համար», «Փորձում են կտրել մեր կապը լեզվի, պատմության հետ»․ պահանջում են նախարար Հարությունյանի հրաժարականը

«Լեզվիս, կրոնիս, պատվիս մի դիպչիր», «Արայիկ, հեռացիր», «Պատվով գնա տուն». այս կարգախոսներով այսօր հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) շենքի առջև էր՝ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականների պահանջով։

Հավաքվածները նախարարին «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Մայրենի» առարկաների դասագրքեր նվիրեցին՝ հորդորելով ընթերցել դրանք։

«Մեր ամեն մի տառը արժի իրանց նման 100 հատ անմակարդակ, որ չեն գնահատում մեր ինքնությունը», «Ո՞նց կարելի է 2,7 մլն տալ խայտառակություն ցույց տալու համար», «Փորձում են կտրել մեր կապը լեզվի, մշակույթի, պատմության հետ»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեցին հավաքվածները՝ դժգոհելով նախարարության վերջին շրջանում իրականացվող քայլերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ոչ միայն «Կամք»-ի անդամների, այլև Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողների և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների համար անընդունելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի հնարավորություն է տրվելու ինքնուրույն որոշում կայացնել՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդե՞լ այս կամ այն ֆակուլտետում։ Դժգոհության հիմք է հանդիսացել նաև մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որը քննադատվել է, որակվել՝ «սատանիստական», ուղեկցվել բախումներով։ Ներակայացման համար նախարարությունը հատկացրել է շուրջ 2,7 մլն դրամ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть