Աշխարհասփյուռ երիտասարդ դաշնակցականների պատասխանը Արայիկ Հարությունյանի՝ «այստեղի դաշնակցությանը տեր կանգնելու» հորդորին - RadioVan.fm

Онлайн

Աշխարհասփյուռ երիտասարդ դաշնակցականների պատասխանը Արայիկ Հարությունյանի՝ «այստեղի դաշնակցությանը տեր կանգնելու» հորդորին

2019-11-11 18:40 , Политика, 1051

Աշխարհասփյուռ երիտասարդ դաշնակցականների պատասխանը Արայիկ Հարությունյանի՝ «այստեղի դաշնակցությանը տեր կանգնելու» հորդորին

Կանադայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում, Արցախում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում գործող ՀՅԴ թվով 19 երիտասարդական և ուսանողական միություններ միացել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության (ՀՅԴ ՀԵՄ)՝ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

«Մեր ձայնը կը միացնենք Հայաստանի ուսանողներուն և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ին և կը պահանջենք հրաժարականը ՀՀի Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի և Սպորտի նախարար Պրն. Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը»,-ասված է ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միություն-ՌԵՄ Երուսաղէմի տարածած հայտարարությունում։

«Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազարությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը»,-նշում են ԱՄՆ Համահայկական ուսանողական և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միություններից:

ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունն իր ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Պատվով հեռացիր» մակագրությամբ, ինչպես նաև ՀՅԴ աշխարհի մի քանի տասնյակ երկրների ուսանողական-երիտասարդական միությունների տարբերանշաններով լուսանկարը՝ կից հետևյալ գրությամբ.

«Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէկ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»,-ընդգծում է ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունը, հավանաբար, ի պատասխան նախարար Արայիկ Հարությունյանի՝ արտերկրում գտնվող դաշնակներին ուղղված՝ «տեր կանգնել այստեղի դաշնակցությանը» հորդորին։

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունից էլ (Armenian Youth Federation of Canada (AYF Canada)) նշում են․

«ՀՅԴ ԳԵՄի շարքերը իրենց ամբողջակա՛ն զօրակցութիւնը կը յայտնեն ՀՅԴ ՀԵՄի մեր ընկերներուն՝ իրենց բողոքի արշաւին մէջ։ Մեզի համար անընդունելի են ՀՀ Կրթութեան, Սպորտի եւ Մշակոյթի նախարարի առած քայլերը՝ հայրենի կրթական համակարգին մէջ ներմուծած իր կամայական փոփոխութիւններուն գծով։ Այս քայլերը կը խախտեն ազգային դաստիարակութեան երկարամեայ ամուր հիմքերը։ Ո՛չ մէկ բացատրութիւն կրնայ արդարացնել հայոց լեզուի, պատմութեան, եկեղեցական դարաւոր ժառանգի ու հարազատ մշակոյթի հանդէպ եղած այս ոտնձգութիւնները»։

Лента

Рекомендуем посмотреть