Մասիսի ոստիկանությունում գողության դեպքով «վախից «հա» ասած» խաչփարցի Տոնյանի հայտարարությունների առնչությամբ ծառայողական ուսումնասիրություն է անցկացվում․ Ոստիկանության արձագանքը՝ «Ռադիո Վանի» հարցմանը - RadioVan.fm

Онлайн

Մասիսի ոստիկանությունում գողության դեպքով «վախից «հա» ասած» խաչփարցի Տոնյանի հայտարարությունների առնչությամբ ծառայողական ուսումնասիրություն է անցկացվում․ Ոստիկանության արձագանքը՝ «Ռադիո Վանի» հարցմանը

2019-11-11 18:57 , Право, 1376

Մասիսի ոստիկանությունում գողության դեպքով «վախից «հա» ասած» խաչփարցի Տոնյանի հայտարարությունների առնչությամբ ծառայողական ուսումնասիրություն է անցկացվում․ Ոստիկանության արձագանքը՝ «Ռադիո Վանի» հարցմանը

«Ռադիո Վանը» ս․թ․ նոյեմբերի 7-ին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանությանը՝ Խաչփար գյուղի բնակիչ Պետրոս Տոնյանի բարձրաձայնած խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ի հրապարակմամբ հայտնել էինք, որ Մասիսի Խաչփար գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր 35-ամյա Պետրոս Տոնյանը հասել էր Երևան՝ վարչապետից խնդրելու ապահովել իր անվտանգությունը։

Քաղաքացու պնդմամբ՝ իրեն Մասիսի ոստիկանությունում ծեծել են, ստիպել «խոստովանել», որ գյուղապետի բակից կատարված գողությունը ինքն է արել։

ՀՀ ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական ուսումնասիրություն։

Մեր հարցումը և ոստիկանության պատասխանը՝ ստորև։

Հավելենք, որ Պետրոս Տոնյանի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք նաև Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանին, ով «Ռադիո Վան»-ի հետ զրույցում հերքեց իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները՝ միաժամանակ վստահեցնելով, որ Պետրոս Տոնյանին ոստիկանությունում ոչ ոք մատով չի կպել։

«Վախենում է մնացած գողությունների բացահայտումից»,-գյուղ վերադառնալ վախեցող բնակչի մասին ասաց գյուղապետը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть