Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությամբ Արսեն Բաբայանը կալանքից ազատվել է - RadioVan.fm

Онлайн

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությամբ Արսեն Բաբայանը կալանքից ազատվել է

2019-11-12 14:36 , Право, 1400

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությամբ Արսեն Բաբայանը կալանքից ազատվել է

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, նա «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ «ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին:

Այս քրեական գործը միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնը հանցավոր սխեմաների կիրառմամբ յուրացնելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված գործին, որով անցնում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

Лента

Рекомендуем посмотреть