Լավրովի այցը արդյունավետ էր․ ՀՀ արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Լավրովի այցը արդյունավետ էր․ ՀՀ արտգործնախարար

2019-11-12 15:40 , Политика, 1116

Լավրովի այցը արդյունավետ էր․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ էգնահատել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան։Այս մասին Մնացականյանը գրառում է կատարել թվիթերում։

«Շատ ուրախ եմ արձանագրել իմ գործընկեր Սերգեյ Լավրովի արդյունավետ այցը Երևան: Մանրակրկիտ քննարկումներ և կոնկրետ պայմանավորվածություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Շարունակում ենք դինամիկ աշխատել՝ մեր փոխգործակցության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,-մասնավորապես գրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նշենք՝Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 11-ին։

Նախօրեին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Лента

Рекомендуем посмотреть