ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր մեկնաբանել է տարածել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը տարածած հայտարարությամբ կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին պահպանել Ղրիմ այցելելու կարգը։
«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-արձագանքելով Ոկրաինայի դեսպանության հայտարարությանը ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը: