Զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը. Դիլիջանում կվերակառուցվի քաղաքային մարզադաշտը - RadioVan.fm

Онлайн

Զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը. Դիլիջանում կվերակառուցվի քաղաքային մարզադաշտը

2019-11-13 23:22 , Спорт, 1757

Զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը. Դիլիջանում կվերակառուցվի քաղաքային մարզադաշտը

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թ. մեկնարկել է Դիլիջանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակը քաղաքում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելն է:

Այս մասին գրում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները:

Лента

Рекомендуем посмотреть