Онлайн

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով

2019-11-15 17:48 , Общество, 188

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով

Հայաստանը տեղանքի առումով ունի լավ հնարավորություններ՝ ակտիվացնելու զբոսաշրջությունը որպես զարգացման ոլորտ արդեն իսկ գրանցվող աճի հիման վրա: Այս մասին ասված է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության մեջ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը:

Ըստ դրա՝ վերջին վեց տարում երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը գրանցել է մոտ 500 հազար զբոսաշրջիկների աճ, 2013-ին՝ 1.1 միլիոն, 2018-ին՝ 1.6 միլիոնի դիմաց: Այս աճը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: 2018 թվականին երկրի ՀՆԱ-ում անուղղակի ներդրումները կազմել են 14.1 տոկոս՝ ընդհանուր առմամբ, հասնելով, 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս աճը Հայաստանում ապահովել է 36 հազար 900 մարդու մշտական և 137 հազար մարդու ընդհանուր զբաղվածություն: Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսը: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի թիվը մինչև 2019 թ. ավարտը կավելանա ևս 21 հազարով:

Զբոսաշրջիկները հիմնականում դրական են վերաբերում Հայաստան այցին: Հարցման մասնակիցների 67 տոկոսը երաշխավորում է երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն: Այն հարցին, թե«1-10 սանդղակով որքանով է հավանական, որ դուք Հայաստանը որպես զբոսաշրջային վայր կառաջարկեք այլ մարդկանց», զբոսաշրջիկները պատասխանել են 9-10: Սա վկայում է ներկայում Հայաստանի զբոսաշրջային առաջարկների շատ բարձր դիրքեր զբաղեցնելու մասին:

Դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իրանից: Դեպի Հայաստան զբոսաշրջիկների նոր հոսք կա Գերմանիայից, Ֆրանսիայից, արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից:

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, արկածային, բժշկական-առողջարանային, երկարաժամկետ զբոսաշրջություն:

Առաջին անգամ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում գալիս են արկածային, ժամանցային հանգստի կամ բնական միջավայրում իրենց հանգիստը կազմակերպելու համար: Մշակութային, բժշկական-առողջարանային և գործարար զբոսաշրջությունները նախընտրողները նրանք են, ովքեր նախկինում եղել են Հայաստանում:

Лента

Рекомендуем посмотреть