Онлайн

Մխիթարյան միաբաններն տեղական ուժերով վերացրել են Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները

2019-11-15 17:56 , Мир, 258

Մխիթարյան միաբաններն տեղական ուժերով վերացրել են Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները

Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունն են հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում:

«Շատերը, մեր զավակները, մտերիմները, բարեկամները, ընկերներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել այս գործում: Տեղեկացնում ենք, որ տեղական ուժերով արդեն կարողացանք կազմակերպել մայրավանքի ներքնահարկի ջրով լցված տարածքների մաքրությունը եւ դասավորումը։ Օժանդակելու համար մայրավանքի աղետի հետևանքները վերացնելու գործումհայրենակիցները կարող են իրենց նվիրատվությունները կատարել հետևյալ հաշվեհամարին՝ CONGREGAZIONE ARMENA MECHITARISTA,IBAN: IT79 H030 6909 6061 0000 0007 086,BIC: BCITITMM»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մխիթարյան միաբան Հայր Համազասպ Քեշիշյանը:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ:

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: «Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը», - հայտնել էր Հայր Համազասպ Քեշիշյանը:

Лента

Рекомендуем посмотреть