Ապրիլյան զոհերի հարազատները հրաժարվեցին պետական աջակցությունից եւ սկսեցին գերեզմանների կառուցման աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան զոհերի հարազատները հրաժարվեցին պետական աջակցությունից եւ սկսեցին գերեզմանների կառուցման աշխատանքները

2016-08-18 10:50 , Общество, 752

Ապրիլյան զոհերի հարազատները հրաժարվեցին պետական աջակցությունից եւ սկսեցին գերեզմանների կառուցման աշխատանքները

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողներն այսօր, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում:

Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլեւս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետեւ ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:

Զինվորների ծնողներին հորդորում էր այդ քայլին չգնալ Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը: Սակայն նրան էլ ծնողները նույնը բացատրեցին, որ դժգոհ են մրցույթը շահած շինկազմակերպության գործելաոճից:

Հոգնել են նույնաբովանդակ խոստումներից, եւ որ իրենց որոշումն այլեւս փոփոխման ենթակա չէ:

Զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողները թեեւ սկզբնական շրջանում համաձայնվել են, սակայն հետագայում տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են: Ոչ թե անհատական գերեզմանոց է կառուցվելու, այլ պանթեոն, իսկ դա չի ենթադրում պարզ ընթացակարգ:

Лента

Рекомендуем посмотреть