Գարեջրի փառատոն՝ մայրաքաղաքում - RadioVan.fm

Онлайн

Գարեջրի փառատոն՝ մայրաքաղաքում

2016-08-18 09:30 , Общество, 950

Գարեջրի փառատոն՝ մայրաքաղաքում

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում վաղը՝ օգոստոսի 19-ին` ժամը 18:00-23:00-ն, Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի Երևանի գարեջրի 3-րդ ամենամյա փառատոնը: Փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։

Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը՝ «փառատոնին կմասնակցեն «Երևանի գարեջուր» գործարանն՝ իր «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա) փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկինալի ըմպենարանը»:

Փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boing» նվագախմբերը, իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով:

Քաղաքապետարանը հրավիրում է միասի՛ն վայելելու երևանյան ամառային երեկոն ու հայկական գարեջուրը։

Лента

Рекомендуем посмотреть