18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին - RadioVan.fm

Онлайн

18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

2019-11-18 18:49 , Право, 1935

18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:

Ոստիկանությունից հայտնում են, որ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ: Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ և՛ մարզերի բնակիչներ:

Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Лента

Рекомендуем посмотреть