Онлайн

Այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին

2019-11-18 19:04 , Политика, 163

Այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին

Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ իր պաշտոնանկության հետ, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք ում հրավիրում ենք, հաճույքով գալիս են։ Գիտակցություն կա, որ դա ի նպաստ մեր բանակի է», - ասաց նա։

Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն ասոցացվում էր նախկին իշխանությունների հետ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ զինվորականներն իրենց ծառայությունները մատուցել են տարբեր իշխանությունների ժամանակ։

Հարցին՝ ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը, պատգամավորը ենթադրեց՝ հավանաբար դիմում է գրել։ «Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել», - ասաց նա:

Лента

Рекомендуем посмотреть