Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի, մայրը հայտարարություն է տարածել - RadioVan.fm

Онлайн

Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի, մայրը հայտարարություն է տարածել

2016-08-19 23:55 , Общество, 896

Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի, մայրը հայտարարություն է տարածել

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնալ գայլի, մայրը՝ տիկին Ռիման հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ. սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ՝ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին՝ խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը: Այսօր ըստ օրենքի առաջադրվելու վերջին օրն է, եթե քրակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը՝ այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Лента

Рекомендуем посмотреть