«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն». Արթուր Վանեցյան - RadioVan.fm

Онлайн

«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն». Արթուր Վանեցյան

2019-11-21 19:53 , Политика, 1439

«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն». Արթուր Վանեցյան

«Պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներով ինչ-ինչ մարդիկ»,-այս մասին հայտարարել էԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցում։

Հաղորդաշարի անոնսում ասվում է։

«Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի։

«Նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ՀՖՖ տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Վանեցյանը նշել է՝ օրակարգն արհեստական է և ազդում է ֆուտբոլի վրա, իսկ ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի։

Հաղորդավարի հարցին՝ հանրությունը մոլորության մե՞ջ է, Վանեցյանը պատասխանում է.

«Կարծում եմ՝ այո»։

«Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ պարունակո՞ւմ է» հարցին էլ Վանեցյանն արձագանքում է. «Եթե կարճ պատասխանենք՝ այո»։

Ի պատասխան, «Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան» դիտարկմանն էլ ասում է. «Կարծում եմ»։

Лента

Рекомендуем посмотреть