Պայքարը շարունակվելու է. ձևաչափը պարզ կլինի երկուշաբթի. ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող - RadioVan.fm

Онлайн

Պայքարը շարունակվելու է. ձևաչափը պարզ կլինի երկուշաբթի. ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող

2019-11-22 19:24 , Общество, 1196

Պայքարը շարունակվելու է. ձևաչափը պարզ կլինի երկուշաբթի. ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող

Անսալով մեր դասախոսների կոչերին՝ ժամանակավորապես դադարեցրել ենք դասադուլները։ Այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սակայն տարաբնույթ հանդիպումները շարունակվում են։ Պայքարը շարունակվելու է, բայց թե ինչ ֆորմատով, արդեն երկուշաբթի պարզ կլինի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։

«Մենք կարծում ենք, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատություն առարկաները բուհերում ամբողջ արդյունավետությամբ չեն դասավանդվում։ Մենք գիտակցում ենք, որ կարելի է և պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ։ Դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետների պահանջներին։ Այնպես չէ, որ անտեղյակ ենք խնդիրներից, սակայն խնդիրների առկայությունը չի նշանակում, որ այս առարկաները պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից։ Շատ ֆակուլտետների ուսանողներ ուղղակի չեն տիրապետում հայոց լեզվին։ Նույնը կարելի է ասել նաև հայոց պատմության մասին», - ասաց նա։

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը շեշտեց՝ իրենք պահանջում են առողջ քննարկումներ, որոնց արդյունքում իրավիճակը կշտկվի։

Лента

Рекомендуем посмотреть