Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը - RadioVan.fm

Онлайн

Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը

2019-11-22 19:29 , Культура, Шоу бизнес, 1513

Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում կբացվի  Կոմիտաս վարդապետի հուշարձանը

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը:

Այս մասին հայտնում է ermenihaber–ը, հղում անելով պատրիարքարանի ֆեյսբուքյան էջին: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին:

Հաղորդվում է, որ հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության:

Հայտարարության մեջ պատրիարքարանը համայնքային ու թաղային մարմիններին ու մշակութասեր հասարակությանը հրավիրում է մասնակցելու այս միջոցառմանը:

Лента

Рекомендуем посмотреть