Արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով. Վերին Լարսում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս - RadioVan.fm

Онлайн

Արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով. Վերին Լարսում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

2019-11-23 17:52 , Общество, 1197

Արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով. Վերին Լարսում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պարզաբանում է Վերին Լարսում Հայաստան մեկնող ավտոբուսի հետ կապված միջադեպը:

«Այս գիշեր ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть