Ահազանգ․ ԱԱԾ քննիչը ապօրինաբար փորձում է առգրավել փաստաբանի համակարգիչը - RadioVan.fm

Онлайн

Ահազանգ․ ԱԱԾ քննիչը ապօրինաբար փորձում է առգրավել փաստաբանի համակարգիչը

2019-11-25 14:21 , Право, 1270

Ահազանգ․ ԱԱԾ քննիչը ապօրինաբար փորձում է առգրավել փաստաբանի համակարգիչը

Փաստաբանների պալատի մամուլ ծառայությունից հայտնում են, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը:

Փաստաբանների պալատից հիշեցնում են՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝

- Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Лента

Рекомендуем посмотреть