Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում - RadioVan.fm

Онлайн

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում

2019-11-26 14:12 , Право, 1413

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:

Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть