Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են - RadioVan.fm

Онлайн

Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են

2019-11-27 12:52 , Экономика, финансы, 1625

Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են

Այսօրվանից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Այդ մասին գրում է Regionmonitor.com-ը:

Վկայակոչվում է ավիաընկերության տարածած հայտարարությունը, համաձայն որի՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։

Հայտարարությունում, միաժամանակ, նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել՝ կփոխհատուցվեն։

Лента

Рекомендуем посмотреть