Խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում. «Հայ-թուրքական բարեկամության» արձանի հեղինակը Թուրքիայում շահել է դատը - RadioVan.fm

Онлайн

Խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում. «Հայ-թուրքական բարեկամության» արձանի հեղինակը Թուրքիայում շահել է դատը

2019-11-27 18:44 , Культура, Шоу бизнес, 1373

Խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում. «Հայ-թուրքական բարեկամության» արձանի հեղինակը Թուրքիայում շահել է դատը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության է առել թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի դիմումն իր ստեղծագործելու ազատությունը ոտնահարելու և իր ստեղծագործության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մասին, հաղորդում է ermenihaber–ը։

Դեռ 2011 թվականն էր, երբ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել էր ապամոնտաժել Աքսոյի հեղինակած մարդկայնություն և հաշտություն խորհրդանշող արձանը: Կարսում տեղադրված այդ արձանն անվանվում էր «Հայ-թուրքական բարեկամության արձան», բայց Էրդողանի կողմից այն ստացել էր «այլանդակ կառույց» բնորոշումը:

Եվ ահա քանդակագործի բողոքի դիմումը վարույթ ընդունելուց 5 տարի անց Սահմանադրական դատարանը արձանի ապամոնտաժումը որակել է որպես խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում՝ և թուրք քանդակագործին 20.000 թուրքական լիրա (3500 դոլար) փոխհատուցում վճարելու մասին որոշում կայացրել:

Лента

Рекомендуем посмотреть