Տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր - RadioVan.fm

Онлайн

Տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

2019-11-29 14:31 , Общество, 1195

Տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր:

Ընկերությունից հայտնում են, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:

Երևանից գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին:

Лента

Рекомендуем посмотреть