«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին և Օհանյանին - RadioVan.fm

Онлайн

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին և Օհանյանին

2019-11-29 15:02 , Общество, 1187

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին և Օհանյանին

Ավելի քան 450 զանգ,1420 հաղորդագրություն,1690 առցանց նվիրատվություն․

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո ժամեր առաջ կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքի արդյունքներն են ներկայացնում Հիմնադրամից։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները՝ այս պահին շուրջ 9.856.100 դոլար, փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից ներկայացնում են #Հեռուստամարաթոն 2019–ի խոշոր նվիրատուների ցանկը․

1. Սամվել Կարապետյան «Տաշիր գրուպ» ՝ 1.500.000 $

2. Սամվել Ալեքսանյան՝ 200.000 $

3. Վարդանյան Ընտանիք, Գրանդ Հոլդինգ՝ 60.000.000 դրամ

4. Առևտրային բանկեր ՝ 57.000.000 դրամ

5. Արարատ բանկ՝ 40.000.000 դր

6. ՀՀ Ոստիկանություն՝ 19.500.000 դրամ

7. Ապավեն ՍՊԸ՝ 16.000.000 դրամ

8. Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 15.000.000 դրամ

9. Փեթակ առևտրի կենտրոն (Վարուժան Գրիգորյան)՝ 10.000.000 դրամ

10. Կենտրոնական բանկ՝ 7.000.000 դրամ

11. Առանցք ՍՊԸ՝ 5.000.000 դրամ

Նշենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Փոխանցումները շարունակական դարձնելու և «համահայկական բյուջե» գաղափարի իրականացման հիմքերը դնելու համար նա կոչ է արել նշյալ անձանց ամսական 10 հազար դրամ՝ 20-23 դոլար, նվիրաբերել հիմնադրամին՝ միաժամանակ վստահեցնելով, որ ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է խիստ հսկողության տակ։

Սերժ Թանկյանն արդեն ընդունել է մարտահրավերը՝ իր հերթին այն փոխանցելով երեք այլ հայերի՝ պրոֆեսոր Էրիկ Էսրաիլյանին, հումորիստ Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է թվում:

Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ևս պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին։

Նշենք՝ «Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:

Лента

Рекомендуем посмотреть