«Սասնա ծռերի» աջակիցները երթով շարժվում են դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռերի» աջակիցները երթով շարժվում են դեպի «Դատապարտյալների հիվանդանոց»

2016-08-23 21:50 , Общество, 777

«Սասնա ծռերի» աջակիցները երթով շարժվում են դեպի «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա ծռերի» աջակիցները երթով շարժվում են դեպի Արդարադատության նախարարություն, ապա «Դատապարտյալների հիվանդանոց». նրանք պահանջում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնավորապես, «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյանը արդեն մի քանի օր է չի կարողանում շարժել ոտքը, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:: Փաստաբանի խոսքով, ինքն ամեն օր այցելում է Հովհաննես Հարությունյանին, քանի որ նրա տեսակցության վրա արգելք է դրված եւ միայն պաշտպանը կարող է տեսակցել նրա հետ: «Հովհաննեսը ձերբակալման օրվանից չի վիրահատվել, միայն վիրահատությամբ բեկորներն են հեռացվել: Նրա կրունկին երկաթ էր ամրացված, բայց երեկ հանել են, գիպս են տեղադրել: Ես տեսել եմ, թե նա ինչ ցավերի մեջ է գտնվել, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, ինչը խոսում է միտումնավոր քայլերի մասին: Երբ նրան նոր էին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում էր: Քանի որ ժամեր շարունակ նրան չէին ցավազրկում»,-ընդգծել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանվել է «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի կողմից շուրջօրյա հերթապահությունը, ինչը նրանց իրավունքների խախտում է:

Лента

Рекомендуем посмотреть