«Սասնա ծռերի» անդամի դստերը զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռերի» անդամի դստերը զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի

2016-08-24 21:40 , Общество, 792

«Սասնա ծռերի» անդամի դստերը զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (հայտնի է «Դեդ» մականունով) դուստրը՝ Զարուհի Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Ըստ նրա, այդ հանձնարականը տրված է եղել համապատասխան մարմիների կողմից, որը նրան է փոխանցել իրենց տնօրենը:

«Պատճառաբանելու են իմ բացակայությունները, քանի որ հայրիկիս դեպքի պատճառով հաճախակի բացակայել եմ: Բայց ես մեկ շաբաթ եմ բացակայել»,-ասաց նա և նշեց, որ աշխատում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Բերձոր ժողգործիքների անսամբլում որպես երգիչ:

Ըստ նրա, որոշումը կապ ունի հոր գործունության հետ: «Բոլորի համար էլ, ինձ թվում է, պարզ է, այլ բացատրություն չկա, եթե հիմնարկի գործունեությունը ուսումնասիրել, կտեսնեք, հայրիկիս հետ կապված այլ բացատրություն, տնօրենի ինքնագործունեությունը չի, ավելի վերևից է եկել»,- ասաց նա և նշեց, որ տնօրենը հեռախոսով է այդ մասին իրեն հայտնել:

Զարուհի Հակոբյանը, ով չի պատրաստվում ազատման դիմում գրել, խոսեց նաև հոր առողջական վիճակից՝ նշելով, որ այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը նորմալ է, տրամադրությունը՝ մարտական:

Лента

Рекомендуем посмотреть