ԱԱԾ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից

2019-12-03 15:28 , Общество, 1324

ԱԱԾ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть