Ժիրայր Սեֆիլյանի «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է Անդրիաս Ղուկասյանին:
Նամակում ամսնավորապես ասվում է. «Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:
28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը վերանայելու քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնելու քո ընտանիքին և մեզ բոլորիս»:
Ժիրայր Սեֆիլյան
«Վարդաշեն» ՔԿՀ
25.08.2016թ.
2 Comments
Sort by Oldest
Add a comment...
Eduard Manucharyanдук ек мер ероснерн во да дук цуиц твик. -дзер меч Андраники ев нждей огине-.....................
Like · Reply · Aug 25, 2016 8:31pm
Levon BabayanAndreas . iskapes ete 28 or e ?, vor hacadili mej es , uremn xndrum enq u hordorum , exbayr dadarecru hacadult , snvir , du mez boloris shat es petq , nman nviryal mardik mez hamar gandz en ............ dadarecru hacaduld, Andrias;
Like · Reply · 1 · Aug 25, 2016 11:03pm