Մեկ ամիս առաջ Հայաստանից ընտանիքով արտագաղթել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվտանգության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատում է, որ Արմեն Զատիկյանը դուրս է եկել աշխատանքից։ «Ա1+»-ի տեղեկություններով, ընտանիքով Հայաստանից արտագաղթել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Վերջինս սակայն նախընտրել է եվրոպական երկրներից մեկը։