1000 ԱՄՆ դոլար, 100 հազար դրամ մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը․ սահմանապահ գյուղերում ծնելիության աճին միտված քայլեր կարվեն - RadioVan.fm

Онлайн

1000 ԱՄՆ դոլար, 100 հազար դրամ մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը․ սահմանապահ գյուղերում ծնելիության աճին միտված քայլեր կարվեն

2019-12-09 14:08 , Политика, 1546

1000 ԱՄՆ դոլար, 100 հազար դրամ մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը․ սահմանապահ գյուղերում ծնելիության աճին միտված քայլեր կարվեն

2020 թվականից Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ընտանիքները յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամ կստանան։ Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Շատ լավ լուր սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից) գյուղերի բնակիչների համար Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

Եվ այսպես… Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում: Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:

Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը: Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը: Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть