«Այսօր նոր փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը՝ «առաջին տիկինների ծնկներն ուսումնասիրելու» մասին - RadioVan.fm

Онлайн

«Այսօր նոր փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը՝ «առաջին տիկինների ծնկներն ուսումնասիրելու» մասին

2019-12-09 14:18 , Политика, 1422

«Այսօր նոր փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը՝  «առաջին տիկինների ծնկներն ուսումնասիրելու» մասին

«Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»,-այդ մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ միաժամանակ հրապարակելով այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց լուսանկարները։

«Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների»,-հավելել է Աննա Հակոբյանը։

Այս գրառման պատճառը, թերևս, այն իրողությունն է, երբ, հիշեցնենք, ս․թ․ հոկտեմբերի 12-ին Ժնևում Շվեյցարական Կարմիր խաչի Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կրած կարմիր զգեստը դարձել էր սոցկայքերի հայկական տիրույթի քննարկման առարկան: Դրանից հետո Աննա Հակոբյանը տարածած հոլովակով քննադատների ուշադրությունն էր հրավիրել երեկոյի մասնակից այլ տիկնանց հագուստների ու կրած զարդերի վրա։

Лента

Рекомендуем посмотреть