Онлайн

Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան փոքրիկի կյանքը

2019-12-09 17:42 , Общество, 278

Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան փոքրիկի կյանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելովնրա որդին` Կարենը,բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես բերել են«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Պարզվել է՝ երեխայի մոտ եղել է ասֆիքսիա (շնչահեղձություն),լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն»,-մանրամասնում են բուժկենտրոնից:

Лента

Рекомендуем посмотреть