Երկրորդ դեպքը մեկ շաբաթվա ընթացքում․գնացքը բախվել է ավտոմեքենային, կա տուժած - RadioVan.fm

Онлайн

Երկրորդ դեպքը մեկ շաբաթվա ընթացքում․գնացքը բախվել է ավտոմեքենային, կա տուժած

2019-12-09 19:28 , Общество, 1284

Երկրորդ դեպքը մեկ շաբաթվա ընթացքում․գնացքը բախվել է ավտոմեքենային, կա տուժած

Նախօրեին ժամը 20:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1993 թ.):

Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությունը տեղեկություն էր հաղորդել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտովթար:է բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Лента

Рекомендуем посмотреть