«Հայաստանի իշխանությունները սիլի-բիլիի մեջ են դատախազության հետ, ինչի՞, որ Քոչարյա՞ն են դատում»․ իրավապաշտպանները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանի իշխանությունները սիլի-բիլիի մեջ են դատախազության հետ, ինչի՞, որ Քոչարյա՞ն են դատում»․ իրավապաշտպանները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը

2019-12-10 17:11 , Право, 1301

«Հայաստանի իշխանությունները սիլի-բիլիի մեջ են դատախազության հետ, ինչի՞, որ Քոչարյա՞ն են դատում»․ իրավապաշտպանները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը

Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ՀՀ մի քանի իրավապաշտպաններ խորհրդանշական ակցիա իրականացրին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ պահանջելով կառույցի ղեկավար Արթուր Դավթյանի հրաժարականը։

«Ինքը հին Հայաստանի մնացորդն է, որը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռացվի ու քրեական պատասխանատվության ենթարկվի»,-«Ռադիո Վանի»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են «Հայաստանի իշխանությունները սիլի-բիլիի մեջ դատախազության հետ»։

«Ինչի՞, որ Քոչարյա՞ն են դատում»,-իր հարցին հարցով պատասխանեց իրավապաշտպանը։

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության քրգործով առաջադրված մեղադրանքը «խղճուկ» է համարում՝ նշելով, որ նման մեղադրանք կարող էր հարուցվել տարիներ շարունակ մուրացկանություն անող որևէ մեկի նկատմամբ։

Նշենք՝ իրավապաշտպանների պահանջին միացել էին նաև քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավապաշտպանները նշում են՝ յուրաքանչյուր աշխատանքային օր Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացնելու։ Նրանք ակնկալում են հարցը այս շաբաթ քննարկել Ազգային ժողովում (ԱԺ)․ նրանք օրեր առաջ հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, նույն խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանին։ Տիկին Մակունցը խոստացել է, որ խնդրով պետաիրավական հանձնաժողովը նիստ կգումարի, որին մասնակցելու համար իրենք ևս կհրավիրվեն։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть