Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը՝ ՀՀ ՊՆ- Կարմիր խաչ քննարկման տիրույթում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը՝ ՀՀ ՊՆ- Կարմիր խաչ քննարկման տիրույթում

2019-12-10 17:29 , Общество, 1322

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը՝ ՀՀ ՊՆ- Կարմիր խաչ քննարկման տիրույթում

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Лента

Рекомендуем посмотреть