«Աստղաբաշխական թիվ է»․ Փաշինյանը գոհ է դուրս գրված ՀԴՄ-ների քանակից - RadioVan.fm

Онлайн

«Աստղաբաշխական թիվ է»․ Փաշինյանը գոհ է դուրս գրված ՀԴՄ-ների քանակից

2019-12-10 18:44 , Политика, 1247

«Աստղաբաշխական թիվ է»․ Փաշինյանը գոհ է դուրս գրված ՀԴՄ-ների քանակից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրությանը և 2020 թվականի իրենց անելիքներին։

Փաշինյանի ներկայացմամբ՝ 2019 թվականիհունվար-նոյեմբերիննախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ դուրս է գրվել 106 միլիոն 609 հազար 299 ՀԴՄկտրոնով ավելի, ինչը Փաշինյանի բնորոշմամբ, աստղաբաշխական թիվ է:

Վարչապետն ընդգծել է՝ ՀԴՄ կտրոն չխփելու որևէ դեպք որևէ բարոյական արդարացում չի ունենալու, նույնիսկ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չխփելու համարլուրջվարչական պատասխանատվության են ենթարկվելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովում 2018 թվականի մայիսի 8-ին գումարված հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձեր էր նաև ՀԴՄ-ներին՝ ձեռնարկատերերին կոչ անելով բացառել ՀԴՄ կտրոն չտալու պրակտիկան, քաղաքացիներին էլ հորդորվեց բոլոր տեղերում առանց բացառության հետևողական և սկզբունքորեն պահանջել ՀԴՄ կտրոններ:

Հորդորից շուրջ մեկ տարի անց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին դրան հետևելու համար՝ արձանագրելով, որ արդյունքում 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով:

Лента

Рекомендуем посмотреть