2020 թվականը Երևանը կդիմավորի Բրեգովիչի համերգով․ հոնորարը՝ 65 հազար եվրո է - RadioVan.fm

Онлайн

2020 թվականը Երևանը կդիմավորի Բրեգովիչի համերգով․ հոնորարը՝ 65 հազար եվրո է

2019-12-11 15:45 , Общество, 1305

2020 թվականը Երևանը կդիմավորի Բրեգովիչի համերգով․ հոնորարը՝ 65 հազար եվրո է

Դեկտեմբերի 21-ին, 20։00-ին մայրաքաղաքում տոնական լույսերի վառման արարողությամբ կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը։

«Լույսերի վառման արարողությունից հետո կլինի ամանորյա տոնական մարկետի բացումը, որը կշարունակվի մինչև հունվարի 13-ը։ Մենք կարծում ենք, որ ամանորյա միջոցառումները չեն կարող լինել զուտ մեկ-երկու տոնական համերգ, հետո լինի զուտ եղևնու մոտ նկարվել։ Արդեն մեկ ամսից ավելի քննարկվում է, թե ինչու դեկտեմբերի 31-ին պետք է երգի Գորան Բրեգովիչը, այլ ոչ թե հայ աստղ։ Պետք է նշեմ, որժամը 20։00-ից հայ արտիստները կներկայացնեն իրենց լավագույն ստեղծագործություները, պրեմիերա կունենան Գարիկ Պապոյանն ու Սոնան, մինչև ժամը 23։45-ը հետաքրքիր համերգային ծրագիր կունենանք։ Ապա ուղիղ եթերում հանրապետության հրապարակից կլինի Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որին կհաջորդի Գորան Բրեգովիչը, համերգը կշարունակվի մինչև լուսաբաց»,-այդ մասին այսօր, հանդես գալով տոնական միջոցառումների վերաբերյալ մամլո ասուլիսով, ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը նշել է, որ Բրեգովիչին ու նրա խմբին տրվելիք հոնորարը կազմում է 65 հազար եվրո։

«Այս արտիստը նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան: Եթե դուք ուսումնասիրեք նման արտիստների հոնորարների չափը, նաև ուսումնասիրեք, թե մեր հայ արտիստների հոնորարի չափն ինչքան է բարձրանում Ամանորի գիշերը, ձեր համար պարզ կլինի, որ նշած գումարն այնքան էլ ահասարսուռ չէ, ինչպես փորձում են ներկայացնել վերջին օրերին»,-նկատել է Վիրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Երևանում Ամանորի տոնակատարությանը կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է 680 000 դոլար։ Ինչու՞ է այդքան մեծ գումար բազմաթիվ բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում՝ այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է, որ այդ ծախսը կատարելով, «սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց» հնարավորություն են տալու, «որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը»:

Лента

Рекомендуем посмотреть