Онлайн

2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցվեն

2019-12-13 18:21 , Общество, 3948

2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցվեն

Միայնակ ապրող 63 տարեցներ 2020 թվականի հունվարի 1-իցկոմունալ վճարների մասին այլև չեն մտահոգվի․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխհատուցման մասին որոշում է կայացրել։ Այդ մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է նախարար Զարուհի Բաթոյանը։

Սա տարեցների կյանքի որակի բարձրացմանն ուղղված միակ քայլը չէ․ նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ:

«Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,-ասել է Բաթոյանը՝ նշելով, որ ըստ այդմ, միայն անձնագիրը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը ցույց տալով, անձը կարողանալու է մշակութային հաստատություն մուտք գործել:

Лента

Рекомендуем посмотреть