Онлайн

«Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար». Թաներ Աքչամ

2019-12-13 21:31 , Политика, 466

«Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար». Թաներ Աքչամ

Անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է Facebook սոցիալական ցանցում։ Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել

«ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել։

Որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության երեք կարևոր սյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, միևնույնն է, իրավաբանության տեսակետից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։

Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։

Աղբյուր՝ ermenihaber

Лента

Рекомендуем посмотреть