«Հայաստանը ռազմավարական կարևորություն ունի»․ Նիդեռլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու հիմնավորմամբ - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը ռազմավարական կարևորություն ունի»․ Նիդեռլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու հիմնավորմամբ

2019-12-16 15:38 , Политика, 1102

«Հայաստանը ռազմավարական կարևորություն ունի»․ Նիդեռլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու հիմնավորմամբ

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թ. ապրիլին, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,-Նիդեռլանդների հիմնավորումը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է այդ երկրում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք՝ Նիդերլանդների խորհրդարանը դեկտեմբերի 5-ին գրեթե միաձայն ընդունել է Արտաքին գործերի նախարարությանը 2020թ. բյուջեով 2 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը, ըստ որի՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտի, Ջոել Ֆորդևինդի, Մարտին վան Հելվերտի, Սվեն Կոփմանսի, Շուրդ Վիմեր Շուրդսմանի նախաձեռնությամբ Երևանում Նիդերլանդների դեսպանություն է բացվելու։

Лента

Рекомендуем посмотреть