2020թ. ապրիլից մեկնեք Վիեննա, Վիլնյուս՝ սկսած 25 եվրոյից․ հունգարական ավիաընկերությունը հայաստանյան շուկայում է - RadioVan.fm

Онлайн

2020թ. ապրիլից մեկնեք Վիեննա, Վիլնյուս՝ սկսած 25 եվրոյից․ հունգարական ավիաընկերությունը հայաստանյան շուկայում է

2019-12-16 15:42 , Экономика, финансы, 617

2020թ. ապրիլից մեկնեք Վիեննա, Վիլնյուս՝ սկսած 25 եվրոյից․ հունգարական ավիաընկերությունը հայաստանյան շուկայում է

2020 թվականի ապրիլից հունգարական «Wizz Air» բյուջետային ընկերությունը մուտք կգործի Հայաստանի ավիափոխադրումների շուկա՝ իրականացնելով չվերթներ դեպի Վիեննա և Վիլնյուս։

Այս մասին այսօր հայտարարվել է ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի համատեղ մամուլի ասուլիսում։

«2 քաղաքներն էլ շաբաթական երկու անգամ ենք չվերթներ իրականացնելու։ Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24․99 եվրոյից։ Արդեն առցանց ամրագրումներ կարող եք անել։ Այս երկու ուղղությունները 63․000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում»,-ասել է Անդրաս Ռադոն՝ նշելով, որ իրենք շատ ուրախ են հայաստանյան ավիաշուկա մուտք գործելու փաստով։

Ռադոնի տեղեկացմամբ՝ 153 օդանավակայան սպասարկող ընկերությունը շահագործում է Airbus A320 և A321 օդանավեր, ներկայում ունեն 120-ը, առաջիկայում նախատեսում են այն հասցնել 300-ի։ Այդ պարագայում, ըստ Ռադոնի, կկարողանան տեղափոխել 100 մլն ուղևոր, կունենան 10 հազար աշխատակից՝ տարեկան ակնկալելով 1 մլրդ եվրո շահույթ։

«Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»,-անդրադառնալով հայաստանյան ավիաշուկա հունգարական ընկերության մուտքին՝ այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ 2020-ի հունվարից, միջինը 35 եվրոյով, երեք նոր ուղղություններով՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին, ՀՀ-ից թռիչքներ իրականացնելու մասին է հայտարարել իռլանդական «RyanAir» ավիաընկերությունը։

Лента

Рекомендуем посмотреть