Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող - RadioVan.fm

Онлайн

Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

2019-12-16 21:25 , Общество, 1216

Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները:

2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

Որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների արդյունքում զոհվել է 8 ցուցարար և ներքին զորքերի 2 ծառայող։

Лента

Рекомендуем посмотреть