Երևանը 2009-ին ղեկավարող քաղաքապետը 75 000 դոլարի կաշառք է ստացել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Երևանը 2009-ին ղեկավարող քաղաքապետը 75 000 դոլարի կաշառք է ստացել․ հարուցվել է քրգործ

2019-12-17 13:39 , Право, 1326

Երևանը 2009-ին ղեկավարող քաղաքապետը 75 000 դոլարի կաշառք է ստացել․ հարուցվել է քրգործ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք:

«Փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75 000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-մանրամասնում են Ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ 2003 թվականից մինչև 2009-ի մարտի 4-ը Երևանը ղեկավարել է Երվանդ Զախարյանը, որին հաջորդել է Գագիկ Բեգլարյանը՝ մայրաքաղաքը ղեկավարելով մինչև 2010 թվականը։

Лента

Рекомендуем посмотреть