Դաշնակցության շարքերից հեռացված Աղվան Վարդանյանը կգործի հանուն Քոչարյանի ազատության - RadioVan.fm

Онлайн

Դաշնակցության շարքերից հեռացված Աղվան Վարդանյանը կգործի հանուն Քոչարյանի ազատության

2019-12-18 14:28 , Политика, 1033

Դաշնակցության շարքերից հեռացված Աղվան Վարդանյանը կգործի հանուն Քոչարյանի ազատության

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել, որը համակարգելու է նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը։

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչներ ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հանդես եկան հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունն ասյօր արդեն մոտ 60 հազար քաղաքացի է ստորագրել։

Նախկին պատգամավորը միաժամանակ ընդգծել է, որ իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը, մինչդեռ, ըստ նրա, «հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը»:

Ձևավորված հանձնախումբը, ահա, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը դարձնելու է հանրային քաղաքական պահանջ՝ նպատակ ունենալով հասնել Քոչարյանի ազատ արձակմանը։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսի 1-ին, չնայած նրան, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) խմբակցությունը Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ որոշում էր կայացրել ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, ինչի հետևանքով Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջով նա 2018-ի մայիսի 4-ին վայր դրեց պատգամավորական մանդատը և հեռացվեց ՀՅԴ շարքերից։

Лента

Рекомендуем посмотреть