Թուրքիայի արևելքում քաղցած գայլերի ոհմակը պաշարել է ադրբեջանական գազի պահեստ-կայանը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի արևելքում քաղցած գայլերի ոհմակը պաշարել է ադրբեջանական գազի պահեստ-կայանը

2019-12-18 19:59 , Новости из Психушки, 1417

Թուրքիայի արևելքում քաղցած գայլերի ոհմակը պաշարել է ադրբեջանական գազի պահեստ-կայանը

Թուրքիայի արևելքում, Հայաստանին սահմանակից Արդահան նահանգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել գայլերի մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է ermenihaber-ը, Ադրբեջանից բնական գազը դեպի Թուրքիա և Եվրոպա հասցնող Տրանսատլանտյան գազատարի` (TANAP) Արդահանի Դամալ բնակավայրում գտնվող պահեստ-կայանը պաշարվել է գայլերի ոհմակի կողմից։

Թուրքիայի «սիբիրը» համարվող Արդահանի տարածքում գայլերը հավանաբար տաքանալու և կերակրվելու խնդիր են փորձում լուծել։

Գազի պահեստ-կայանին մոտ գտնվող բնակավայրում ապրողները սարսափի մեջ են և նշում են, որ առաջին անգամ են այդքան մոտ տարածությունից լսում ոռնոցներ և տեսնում գայլերի բազմաքանակ ոհմակներ:

Лента

Рекомендуем посмотреть