Գորգի վրա դրված բոլոր խոզերի գլուխները գլորվելու են ցեխի մեջ․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Գորգի վրա դրված բոլոր խոզերի գլուխները գլորվելու են ցեխի մեջ․ Փաշինյան

2019-12-19 15:47 , Политика, 1287

Գորգի վրա դրված բոլոր խոզերի գլուխները գլորվելու են ցեխի մեջ․ Փաշինյան

«Հեղափոխությունը տեղի է ունեցել մի պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական ուժերի 99 տոկոսը առաջիկա 10 տարվա համար իր անելիքները պլանավորած է եղել, տեղ-տեղ պայմանավորված, գծագրված է եղել, տեղ-տեղ բաժանված է եղել: Այս իրավիճակում քաղաքական ուժերը մինչև էսօր էլ այդ շոկըչեն հաղթահարել»,-այդ մասին այսօր կառավարության նիստում Հանրային խորհրդի նախագահի նշանակման մասին որոշման քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարչապետ ընտրվելիս հաշվի առնելով, որ Հանրային խորհրդում Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում եղած մարդիկ կան, չի միջամտել խորհրդի ձևավորմանը՝ պատվիրակելով այն նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին։

«Ես պատշաճ և պատեհ չեմ համարել, որ առիթն օգտագործեմ և օգտվելով իմ ձեռքն ընկած իշխանությունից պաշտոնանկություններ անեմ և այլն: Հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից: Ի դեպ դա միայն այդ կառույցին չի վերաբերում: Բայց մենք տեսել ենք, որ շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն»,-նշել է վարչապետը։

«Ասում են՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ ու կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում Հայաստանում: Էրեխուս գործի ընդունի, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա: Այն հարաբերությունները, որ այդ քաղաքական գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն այդ հարաբերությունը չի ունենալու ոչ մի պարագայում»,- ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է։

«Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են և առուծախի պրոցես է սկսվում։Առուծախով զբաղվող այն մարդիկ, որոնք շանս են ստացել և չեն հասկացել...ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է, ընկնում ցեխի մեջ: Հիմա այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Սա այնքան ակնհայտ է, որ դա չհասկանալու համար էլի պետք է մեղադրենք մեր կրթական համակարգին»,-հավելել է գործադիրի ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть