Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն - RadioVan.fm

Онлайн

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

2019-12-23 15:19 , Экономика, финансы, 1701

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

Ս․թ․ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթների իրականացումը։

Այդ մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Ս․թ․ դեկտեմբերի 21ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21ից 26-ը)։

«Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը»,-նշված է քաղավիացիայի տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, դադարեցրել է դրանք բոլոր ուղղություններով։

Лента

Рекомендуем посмотреть